ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հունաստանի ինքնիշխանությունը կղզիների նկատմամբ կասկածի ենթակա չէ. ԱՄՆ-ի պատասխանը՝ Թուրքիային

Հունաստանի ինքնիշխանությունը կղզիների նկատմամբ կասկածի ենթակա չէ. ԱՄՆ-ի պատասխանը՝ Թուրքիային

Այն բանից հետո, երբ Անկարան բողոքարկեց հունական կղզիներում ամերիկյան ռազմական տեխնիկայի տեղակայումը, Միացյալ Նահանգները հայտարարեց, որ Էգեյան ծովում գտնվող այդ երկու կղզիների նկատմամբ հունական ինքնիշխանությունը կասկածի ենթակա չէ:

Թուրքիան երկուշաբթի կանչել է Հունաստանի դեսպանին և բողոքել Միացյալ Նահանգների կողմից աերոֆոտոների հրապարակման վերաբերյալ, որոնք ցույց էին տալիս ամերիկյան նավերի ներկայությունը Լեսբոսում և Սամոսում, գրում է հունական Greek City Times պարբերականը:

«Հունաստանի ինքնիշխանությունն այդ կղզիների նկատմամբ հարցականի տակ չէ։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը։ Պետք է հարգել ինքնիշխանությունը", - լրագրողներին հայտարարել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: