ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կազմակերպած ցուցահանդեսին միայն իրենք՝ ադրբեջանցիներն են մասնակցել

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կազմակերպած ցուցահանդեսին միայն իրենք՝ ադրբեջանցիներն են մասնակցել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանը պարսկական գրականության խոշորագույն ներկայացուցիչներից պոետ Նիզամիի 880-ամյակին նվիրված ցուցահանդես է կազմակերպել։

Ինչպես տեղեկացնում է ընդդիմադիր Azadliq Qezeti-ն՝ այդ միջոցառմանը, բացի ադրբեջանական պատվիրակությունից, ոչ ոք չի մասնակցել։ 

Հաղորդվում է, որ ներկա են եղել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամները, պետական AZTV հեռուստաընկերության, Azertac գործակալության աշխատակիցները։ 

 

  • Կիսվել: