երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Դրեզդենում կրակոցներ արձակած տղամարդը մահացել է

Դրեզդենում կրակոցներ արձակած տղամարդը մահացել է

Դրեզդենի կենտրոնում կրակոցներ արձակած տղամարդը մահացել է ձերբակալության պահին ստացած վնասվածքներից։ Տեղեկությունը հայտնում է «Bild»-ը։

«40-ամյա Դավիթ Վ.-ն մահացել է»,– հայտնում է լրատվամիջոցը` հղում անելով ոստիկանությանը։

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ անհայտ անձը կրակ է բացել Դրեզդենի կենտրոնում։ Նախնական տվյալով՝ մեկ կին է մահացել։ Հաղորդվում էր նաև, որ նա փորձել է հարձակվել «Դրեզդեն» ռադիոկայանի վրա, հետո թաքնվել է առևտրի կենտրոնում տեղակայված դեղատանը և պատանդներ վերցրել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բազմաբնակարան շենքում հայտնաբերել են նրա մոր դիակը։ Ենթադրվում է, որ մորն էլ է նա սպանել։

  • Կիսվել: