ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գերմանացի բաս René Pape-ն մեկնաբանել է ադրբեջանցի տենորի վարքագիծը

Գերմանացի բաս René Pape-ն մեկնաբանել է ադրբեջանցի տենորի վարքագիծը

Գերմանացի բաս René Pape-ն մեկնաբանել է ադրբեջանցի տենորի վարքագիծըգերմանացի բաս René Pape-ն մեկնաբանել է ադրբեջանցի տենորի վարքագիծը։ Այս մասին գրել է աշխարհահռչակ հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը։ Մասնավորպես, նա գրել է․

«Առանց բացառության համաշխարհային բոլոր մեծ բեմերը նվաճած, ծնունդով Դրեզդենից, իմ հիանալի խաղընկեր, գերմանացի բաս René Pape-ն մեկնաբանել է ադրբեջանցի տենորի վարքագիծը:

Թարգմանությունը՝
Սովորաբար ես այսպիսի երևույթները չեմ մեկնաբանում, բայց որպես ծնունդով Դրեզդենցի, երաժշտության, արվեստի և ռասիզմին դեմ դեսպան, ստիպված եմ ասել իմ հարգարժան կոլլեգա Յուսիֆին, ատելություն չբերել իմ քաղաք, կամ որևիցէ մի այլ տեղ: Հնարավորություն ունենալ երաժշտությամբ զբաղվել, նշանակում է կամուրջներ կառուցել, այլ ոչ թե դրանք ավերել:

Սիրելի Յուսիֆ եթե չգիտես, ապա ասեմ քեզ, որ Դրեզդենը ունի պատմական շատ պայծառ, շատ մութ և նաև փառավոր երաժշտական անցյալ: Այս քաղաքը կրկին իր ճանապարհն է հարթում Եվրոպայի և աշխարհի մեծագույն քաղաքներից մեկը դառնալու համար: Հրավիրված լինել այստեղ երգելու և ունկնդրին երջանկացնելու՝ շատ մեծ պատիվ է և առավելություն: Դու պետք է երջանիկ և և հպարտ լինես նրա մի մասնիկը դառնալու համար: Ուզում ես հիշվել որպես արտիստ, ոչ թե Ատելության կրող… քո կոլլեգա՝ René»:

  • Կիսվել: