կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հասմիկ Պապյանը անպատկերացնելի գործ է կատարում․ Ստյոպա Սաֆարյան

Հասմիկ Պապյանը անպատկերացնելի գործ է կատարում․ Ստյոպա Սաֆարյան

Մեր պրիմադոննա, տաղանդ, չքնաղ հայուհի, օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը անպատկերացնելի գործ է կատարում: Այս մասին գրում է Հանրային խորհրդի նախագահ Ստոյապ Սաֆարյանը։ 

«Բոլորիս է հասկանալի, թե նա ինչ մեծ դեր ունի, երբ երաժշտական աշխարհի մեծերը դատապարտում են ադրբեջանցի ռասիստ երգիչ Յուսիֆ Էյվազովի պահվածքը ու դա՝ միջազգային մակարդակում։ Կեցցեք, հիացած եմ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ հայ օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ֆեյսբուքում գրառում էր արել՝ նշելով, որ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ` պատճառաբանելով վերջինիս հայ լինելը: Դրանից հետո արվեստի մեծանուն գործիչները և հեղինակավոր պարբերականները մեկը մյուսի հետևից սկսեցին կոշտ քննադատել Էյվազովի պահվածքը։  

 

  • Կիսվել: