շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Դեր Զոր նահանգում ԱՄՆ դեսանտային ուժերը գրոհել են տներից մեկը, որտեղ թաքնված էին ահաբեկիչները

Դեր Զոր նահանգում ԱՄՆ դեսանտային ուժերը գրոհել են տներից մեկը, որտեղ թաքնված էին ահաբեկիչները

Այսօր ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող որս ուղղաթիռներ դեսանտային ուժեր են իջեցրել Դեր Զոր նահանգի Ալ-Մուհայմիդ բնակավայրի մոտակայքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ ամերիկացի զինվորականները գրոհել են տներից մեկը, որտեղ թաքնվում էին ահաբեկիչները, և գրոհայիններից մեկին գերի են վերցրել: Տարածքից հեռանալով՝ դեսանտայինները պայթեցրել են կառույցը:

Հաղորդվում է նաև, որ այդ տարածքում նախկինում գտնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերից մեկը, որը վերացվել է 2019 թվականին քրդական զորամիավորումների կողմից:

 

 

  • Կիսվել: