երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նորանշանակ արտգործնախարարի հետ

Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նորանշանակ արտգործնախարարի հետ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել իսրայելցի իր պաշտոնակցի՝ Էլի Քոհենի հետ։ Չավուշօղլուն կարևորել է Ալ-Աքսա մզկիթի կարգավիճակի պահպանման հարցը, գրում է ermenihaber.am-ը:

Թուրք նախարարը շնորհավորել է Քոհենին արտգործնախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։

Անդրադառնալով Ալ-Աքսայի մզկիթի շուրջ ստեղծված վերջին իրադարձություններին, Չավուշօղլուն դրանք «սադրիչ և անընդունելի» է որակել։

Հեռախոսազրույցի ընթացքում երկու նախարարները պայմանավորվել են համատեղ աշխատել Թուրքիա-Իսրայել հարաբերությունների բարելավման ուղղությամբ։

 

 

  • Կիսվել: