ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի «Շաթի» գումարտակի վաշտի հրամանատարին ոչնչացնելու մասին

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի «Շաթի» գումարտակի վաշտի հրամանատարին ոչնչացնելու մասին

Իսրայելի բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի «Շաթի» գումարտակի վաշտի հրամանատարին ոչնչացնելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Իսրայելի բանակը Գազայի հատվածի հյուսիսային մասում ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի «Շաթի» գումարտակի վաշտի հրամանատար Մոհամմեդ Մուշթահիին։ Հարվածից առաջ քայլեր են ձեռնարկվել քաղաքացիական անձանց համար վնասը նվազագույնի հասցնելու նպատակով, այդ թվում՝ ճշգրիտ կառավարվող զինամթերքի կիրառմամբ և օդային հսկողությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Բանակի տվյալներով՝ ոչնչացված զինյալը մասնակցել է Իսրայելի վրա հարձակմանը Գազայի հատվածից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, «և պատերազմի ընթացքում մի քանի պատանդ է պահել»։ «Ահաբեկիչը վերջերս փորձել է հարձակումներ իրականացնել Իսրայելի բանակի անձնակազմի և իսրայելցի քաղաքացիական անձանց դեմ և ոչնչացվել է՝ սպառնալիքը վերացնելու համար»,- հայտարարել է իսրայելական բանակը։

  • Կիսվել: