հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բորելը իսրայելցիներին և պաղեստինցիներին կոչ է անում անհապաղ դադարեցնել բռնությունները

Բորելը իսրայելցիներին և պաղեստինցիներին կոչ է անում անհապաղ դադարեցնել բռնությունները

Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեֆ Բորելն իսրայելցիներին և պաղեստինցիներին կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունները, որոնք արդեն ավելի քան 50 մարդու կյանք են խլել, տեղեկացնում է Reuters-ը:

Բորելը երկու կողմերի գործողությունները դատապարտող հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասված է. ՛՛Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի կանխվի ավելի լայն հակամարտություն, որը, առաջին հերթին, կազդի երկու կողմերի քաղաքացիական բնակչության վրա՛՛:

Հիշեցնենք, որ բռնությունների սրումից ի վերառնվազն 53 մարդ է սպանվել Գազայում, 6 մարդ՝ Իսրայելում :

Նշվում է, որ պաղեստինցի զինյալները հրթիռներ են նետում Իսրայելի վրա, իսկ Իսրայելը օդային հարվածներ է հասցնում անկլավին:

  • Կիսվել: