ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բողոքի զանգվածային ցույց Փարիզում՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների

Բողոքի զանգվածային ցույց Փարիզում՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների

Փարիզում մեկնարկել է հերթական լայնամասշտաբ ցույցն՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ակցիայի կազմակերպիչները ֆրանսիական խոշորագույն արհմիություններն են: Երթին, որը սկսվել է Ազգերի հրապարակից, միացել են նաև «դեղին բաճկոններ» շարժման մասնակիցները, որոնք ավանդաբար ցույցի են դուրս գալիս շաբաթ օրերին: Ցուցարարների շարասյունը շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ:

Նշվում է, որ ցուցարարներից շատերը տարբեր մասնագիտությունների տեր տարեց մարդկանց լուսանկարներով պաստառներ են պատրաստել, որոնց վրա գրված է. «Մարզիչ՝ 68 տարեկան, վեբ-դիզայներ՝ 85 տարեկան, հրշեջ՝ 70 տարեկան, սուրհանդակ՝ 72 տարեկան, դասախոս՝ 70 տարեկան: Այդպիսով նրանք քննադատում են կենսաթոշակային տարիքի բարձրացումը, որը նախատեսված է բարեփոխումներով»:

  • Կիսվել: