շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բայդենն ու Շոլցը պատրաստակամություն են հայտնել շարունակել պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի դեմ

Բայդենն ու Շոլցը պատրաստակամություն են հայտնել շարունակել պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի դեմ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Սպիտակ տանը կայացած բանակցությունների ժամանակ պատրաստակամություն են հայտնել շարունակել պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի դեմ այնքան, որքան անհրաժեշտ է: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

«ԱՄՆ և Գերմանիայի ղեկավարները քննարկել են Ուկրաինային անվտանգության, հումանիտար, տնտեսական և քաղաքական օգնության ապահովման ընթացիկ ջանքերը և Ուկրաինայի ժողովրդի հետ գլոբալ համերաշխության պահպանման կարևորությունը»,- հայտնել են Սպիտակ տնից:

Բայդենն ու Շոլցը նաև վերահաստատել են Միացյալ Նահանգների և Գերմանիայի միջև ամուր երկկողմ հարաբերությունները, մտքեր են փոխանակել այլ գլոբալ հարցերի շուրջ։

  • Կիսվել: