կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բաքվում հանդիպել են Ալիևն ու Տոկաևը

Բաքվում հանդիպել են Ալիևն ու Տոկաևը

Այսօր Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հանդիպումը։

Նշենք, որ Տոկաևն այսօր առավոտյան է ժամանել Ադրբեջան:

Բաքու մեկնելու նախօրեին նա հայտարարել էր, որ Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։

«Ղազախստանը, որպես միջազգային խաղաղապահ նախաձեռնությունների նախաձեռնող և կողմնակից, պատրաստ է աջակցել ցանկացած ջանքերի՝ ուղղված ողջ եվրասիական տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանը», - ասել էր նա։

  • Կիսվել: