ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բաքուն կմասնակցի Իրանի Էնզելի նավահանգստում անցկացվող ռազմածովային համատեղ զորավարժություններին

Բաքուն կմասնակցի Իրանի Էնզելի նավահանգստում անցկացվող ռազմածովային համատեղ զորավարժություններին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետությունում համատեղ զորավարժություններին մասնակցելու պատրաստակամության մասին, գրում է parstoday.com-ը:

Ըստ Բաքվից Իրանի ռադիո-հեռուստատեսության գործակալության հաղորդման, Ադրբեջանի ռազմածովային ուժերի հատուկ ստորաբաժանումները երկու նավով և 66 հոգի անձնակազմով մասնակցելու են համատեղ վարժանքին:

2019 թվականին այս միջազգային զորավարժությունները հյուրընկալել էր Ադրբեջանը:

«Ծովի գավաթ» զորավարժությունը կանցկացվի օգոստոսի 22 -ին՝ Իրանի Էնզելի նավահանգստում ՝ Իրանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի նավատորմերի տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ:

 

  • Կիսվել: