չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարել է հյուպատոսական աշխատանքի դադարեցման մասին

Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարել է հյուպատոսական աշխատանքի դադարեցման մասին

Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարել է հյուպատոսական աշխատանքի դադարեցման եւ պլանավորված բոլոր միջոցառումները չեղարկելու մասին անկարգությունների եւ բողոքի ցույցերի պատճառով, որոնք անցկացվում են դիվանագիտական առաքելության շենքի դիմաց:

ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում այցելել Իրաք եւ մոտենալ Բաղդադում ամերիկյան դեսպանատանը: Վիզեաների հարցերով կարելի է դիմել Էրբիլում ԱՄՆ-ի Գլխավոր հյուպատոսություն:

Դեկտեմբերի 31-ի ցերեկը դեսպանատան դիմաց անցկացվել է բողոքի ակցիա շիիթական խմբավորումներից մեկի ճամբարի վրա ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերի հարձակման պատճառով, որի հետեւանքով զոհվել է 25 մարդ: Ցուցարարները ներխուժել են դեսպանատան տարածք՝ կազմակերպելով այնտեղ հրդեհ: Հունվարի 1-ին բողոքի ակցիան կրկնվել է. ցուցարարներին ցրել են արցունքաբեր գազի միջոցով:

ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Բաղդադում իրադարձությունների պատճառով ստիպված է հետաձգել իր այցը Բելառուս, Ղազախստան, Ուզբեկստան, ինչպես նաեւ Ուկրաինա եւ Կիպրոս: Դիվանագետի խոսքով՝ ամերիկյան դեսպանատան վրա հարձակումը կազմակերպել են Իրանի իշխանությունները:

  • Կիսվել: