շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Այս մարդը չի կարող մնալ իշխանության ղեկին. Բայդենը՝ Պուտինի մասին

Այս մարդը չի կարող մնալ իշխանության ղեկին. Բայդենը՝ Պուտինի մասին

Ի սեր Աստծո, այս մարդը չի կարող մնալ իշխանության ղեկին: Այս մասին այսօր  Վարշավայում իր ելույթի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ նկատի ունենալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Նա աշխարհի դեմոկրատական երկրներին կոչ է արել միավորվել Ուկրաինային աջակցելու համար, թեեւ Սպիտակ տունն ավելի ուշ հայտարարել է, որ Բայդենը Մոսկվայում ռեժիմը փոխելու կոչ չի արել, տեղեկացնում է Reuters-ը:

Բայդենը նաեւ ասել է, որ Արեւմուտքը միասնական է ռուսական ՛՛ներխուժման՛՛ դեմ՝ միաժամանակ նշելով, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական անվտանգության դաշինք է, որը երբեք չի ձգտել Ռուսաստանի տապալմանը։

Սպիտակ տան ներկայացուցիչը, սակայն, ասել է, որ այս արտահայտությունները չեն նշանակում Վաշինգտոնի քաղաքականության փոփոխություն, որը չի ձգտում Ռուսաստանում ռեժիմի փոփոխության։

  • Կիսվել: