երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Աթենքին հրթիռային հարված հասցնելու Թուրքիայի սպառնալիքն անընդունելի է. Հունաստանի ԱԳՆ

Աթենքին հրթիռային հարված հասցնելու Թուրքիայի սպառնալիքն անընդունելի է. Հունաստանի ԱԳՆ

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը անընդունելի է համարել Հունաստանի տարածքին հրթիռային հարված հասցնելու Թուրքիայի սպառնալիքները։ Այս մասին նա հայտարարել է Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհուրդ ժամանելուց հետո։

«ՆԱՏՕ-ի անդամի, դաշնակից երկրի կողմից Հունաստանին հրթիռային հարվածի սպառնալիքն անընդունելի է եւ լիովին դատապարտելի։ Հյուսիսային Կորեայի մտածելակերպը տեղ չունի Հյուսիսատլանտյան դաշինքում»,- ասել է հույն նախարարը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էրդողանը սպառնացել է «հանգիստ չմնալու դեպքում» բալիստիկ հրթիռներով հարվածել Հունաստանին:

  • Կիսվել: