ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 209 հազարը. ԱՀԿ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 209 հազարը. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն, աշխարհում նոր կորոնավիրուսով վարակակիրների թիվը գերազանցել է 209 հազարը։ Այս մասին գրում է RIA Novosti գործակալությունը։

Զոհերի թիվը, ըստ ԱՀԿ-ի, կազմել է ավելի քան 8,7 հազար։

ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում օրական հայտնաբերվում է վարակի 16,556 նոր դեպք, որից միայն 58-ը Չինաստանում: Այսպիսով, այս պահին աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը 209 839 է:

Բացի այդ,  ըստ կազմակերպության, COVID-19-ից մեկ օրում մահանում է 828 մարդ: Աշխարհում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 8778 է:

 

  • Կիսվել: