ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Apple-ը փակում է իր բոլոր խանութները ողջ աշխարհում

Apple-ը փակում է իր բոլոր խանութները ողջ աշխարհում

iPhone հեռախոսներ և Mac համակարգիչներ արտադրող Apple ընկերությունը հայտարարել է, որ փակում է իր բոլոր խանութները ողջ աշխարհում` նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Միակ բացառությունը Չինաստանն է, այնտեղ խանութները չեն փակվելու։

Ընկերության ղեկավար Թիմ Կուկը հայտնել է, որ խանութները փակելուց զուգահեռ իրենք նաև գումար են հատկացնելու վարակի դեմ պայքարին։

Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա այնտեղ ընկերությունը որոշել է բաց պահել խանութները, որովհետև երկիրն արդեն հաղթահարում է նոր կորոնավիրուսի համաճարակը։ Ավելին, ընկերությունը միայն վերջերս է բացել խանութները, քանի որ դրանք փակ էին կորոնավիրուսի պատճառով։

  • Կիսվել: