երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Անթալիայում մեկնարկել են Լավրով-Կուլեբա բանակցությունները, որոնց ներկա է նաև Չավուշօղլուն

Անթալիայում մեկնարկել են Լավրով-Կուլեբա բանակցությունները, որոնց ներկա է նաև Չավուշօղլուն

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր առաջին հանդիպումն է անցկացնում Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նախարարների հանդիպումը տեղի է ունենում Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում, հանդիպմանը մասնակցում է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

  • Կիսվել: