երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Անթալիան տուժել է վերջին 50 տարվա ամենասարսափելի ջրհեղեղից

Անթալիան տուժել է վերջին 50 տարվա ամենասարսափելի ջրհեղեղից

Անցած գիշեր Թուրքիայի առողջարանային Անթալիա նահանգում տեղացած հորդառատ անձրևը հանգեցրել է ամենամեծ ջրհեղեղին` գրում է տեղական Star թերթը։

«Սալուր, Սարիկասու և Օրթաքոյ թաղամասերում տեղացած անձրևից հետո շրջանի կենտրոնով հոսող Գավուր առվակը դուրս է եկել ափերից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փողոցներն ու պողոտաները վերածվել են գետերի, կայանված մեքենաները քշվել են ջրհեղեղից։ Հարյուրավոր ջերմոցներ հեղեղված են։ Տեղի բնակիչներին հեռախոսներով զգուշացումներ են ուղարկվել՝ «Մի՛ լքեք ձեր տները», «Դուրս մի՛ եկեք փողոց»։

Քումլուջիի քաղաքապետ Մուստաֆա Քելեօղլուն ասել է, որ վարչակազմը բերվել է բարձր զգոն վիճակի, սակայն չնայած բոլոր ջանքերին, հնարավոր չի եղել հաղթահարել տարերքը։

«Տարածքում 50 տարի նման աղետ չի եղել, սելավաջրերը քանդել են կամուրջները, այդ պատճառով տեխնիկան չի կարողացել աշխատել, անձրևաջրերը հեղեղումներ են առաջացրել՝ վնասելով առաջին հարկերը, մեքենաները»,- ասել է նա։

Քաղաքապետը բնակիչներին հորդորել է զգույշ լինել՝ զոհերից խուսափելու համար։ Կումլուչա շրջանը գտնվում է Միջերկրական ծովի ափին, Անթալիա քաղաքից մոտ 90 կիլոմետր դեպի արևմուտք։

  • Կիսվել: