չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Անկասկած՝ ծանր որոշում էր. Պուտինը՝ Ուկրաինայում հատուկ գործողություն սկսելու մասին

Անկասկած՝ ծանր որոշում էր. Պուտինը՝ Ուկրաինայում հատուկ գործողություն սկսելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու որոշումն իր համար "անկասկած, ծանր էր՛՛: Այս մասին հայտնում է "ՌԻԱ Նովոստի"-ն ։

"Ես այդ մասին ասել եմ գործողությունը սկսելիս եւ ասել եմ մինչեւ այդ որոշումը կայացնելը ։ Ծանր որոշում էր, առանց որեւէ կասկածի", - ասել Է նախագահը ռուսական ավիաընկերությունների թռիչքային անձնակազմի կին անդամների հետ հանդիպման ժամանակ:

Փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշում է կայացրել Դոնբասի պաշտպանության համար ռազմական հատուկ գործողություն անցկացնելու մասին՝ ի պատասխան Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական հանրապետությունների ղեկավարներից օգնություն խնդրելու:

Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում համընդհանուր մոբիլիզացիայի մասին օրինագիծ է ներկայացրել։

  • Կիսվել: