ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Անկարայում սպանվել է «Գորշ գայլեր» կազմակերպության նախկին ղեկավար Սինան Աթեշը

Անկարայում սպանվել է «Գորշ գայլեր» կազմակերպության նախկին ղեկավար Սինան Աթեշը

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում սպանել են «Գորշ գայլեր» կազմակերպության նախագահ նախագահ Սինան Աթեշին։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։
Զինված հարձակումը տեղի է ունեցել Սինան Աթեշի և նրա ընկերոջ` Սելման Բոզքուրթի վրա։
Սինան Աթեշը, որը ստացել է հրազենային վնասվածք գլխի շրջանում, տեղում մահացել է, իսկ Սալման Բոզքուրթը վիրավորում է ստացել ուսի շրջանում։
Ոստիկանությունը որոնում է կրակոցները արձակող անձանց, որոնց ինքնությունն անհայտ է։

  • Կիսվել: