կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անկարայում 26 ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ

Անկարայում 26 ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 26 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով տուժել է երեք մարդ, հայտնում է Demıroren գործակալությունը:

«Անկարայում անձրևի պատճառով վթար է տեղի ունեցել 26 ավտոմեքենայի մասնակցությամբ: Վթարը տեղի է ունեցել երեկոյան ժամի Աքկոպրյու թաղամասում», - հաղորդում է հրատարակությունը:

Նշվում է, որ վթարից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանությունն ու շտապօգնության ծառայությունը։

«Շղթայական վթարի հետևանքով երեք մարդ ստացել է թեթև մարմնական վնասվածքներ, մեքենաները՝ նյութական, վթարի պատճառով դժվարացել է երթևեկությունը, վնասված մեքենաները դուրս են հանվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: