կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
 Անկարան կնպաստի Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորմանը․ Թուրք լրագրող

Անկարան կնպաստի Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորմանը․ Թուրք լրագրող

Թուրքիան նպաստում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը՝ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հասնելու համար։ Այս մասին «Նոր տարածաշրջանային իրողություններ» եւ «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում դեկտեմբերի 5-ին ասել է «TGRT» թուրքական տեղեկատվական գործակալության արտասահմանյան լուրերի բաժնի տնօրեն Էմրե Դիները։

Նրա խոսքով՝ հատկապես ղարաբաղյան պատերազմից հետո հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կենսականորեն կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։

Նա հավաստիացրել է, որ Թուրքիան ձգտում է Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորմանը՝ հիշեցնելով, որ Անկարայի նախաձեռնությամբ մեկնարկել է «3+3» ձեւաչափը։

«Կորոնավիրուսից հետո խախտվեց հավասարակշռությունը աշխարհի տարբեր մասերում։ Խոսքը Ռուսաստաի եւ Ուկրաինայի, ինչպես նաեւ Գազայի պատերազմի մասին է։ Նշված հակամարտությունները փոխում են աշխարհը, որտեղ մենք ապրել ենք։ Կարեւոր է ունենալ ընդհանուր դիրքորոշումներ հակամարտություների կարգավորման հարցում։ Միայն այդպես դրանք կկարգավորվեն»,- ավելացրել է Էմրե Դիները։

  • Կիսվել: