չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Անկարան և Մոսկվան արձանագրություն են ստորագրել

Անկարան և Մոսկվան արձանագրություն են ստորագրել

Անկարան Մոսկվայի հետ հարաբերությունները կզարգացնի սեփական անկախ որոշումների հիման վրա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթն առևտրատնտեսական համագործակցության հարցերով թուրք-ռուսական համատեղ միջհանձնաժողովի նիստում։

Բանակցությունների արդյունքում ստորագրվել է արձանագրություն։ Ռուսական կողմից փաստաթուղթը ստորագրել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

Հիշեցնենք,  որ այսօր Անկարայում ՌԴ-ի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության շուրջ բանակցություններ են ընթացել։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, Թուրքիայի կողմը ՝ առևտրի նախարար Օմեր Բոլաթը։ Ակնկալվում է, որ կողմերը բանակցությունների արդյունքներով հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

  • Կիսվել: