հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱՄՆ-ում 2 մարդ է ձերբակալվել Հայաստանի և Կիպրոսի տարածքով Ռուսաստան ավիացիոն սարքավորումներ ուղարկելու համար

ԱՄՆ-ում 2 մարդ է ձերբակալվել Հայաստանի և Կիպրոսի տարածքով Ռուսաստան ավիացիոն սարքավորումներ ուղարկելու համար

ԱՄՆ Կանզաս նահանգում երկու տղամարդ է ձերբակալվել՝ Ռուսաստան ապօրինի ավիացիոն տեխնոլոգիաներ ուղարկելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Խոսքը 59-ամյա Սիրիլ Գրեգորի Բույանովսկիի և 55-ամյա Դուգլաս Ռոբերթսոնի մասին է։ Նրանք խախտել են  Ռուսաստանին բարդ ավիացիոն սարքավորումներ վաճառելու ԱՄՆ արգելքը, հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը: Եթե ​​մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է առավելագույնը 20 տարվա ազատազրկում։

Նշվում է նաև, որ ամբաստանյալները ապօրինի ավիացիոն սարքավորումներ են ուղարկել Ռուսաստան Հայաստանի և Կիպրոսի տարածքով։

  • Կիսվել: