շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱՄՆ-ն Իրանի հետ հարաբերությունների օրակարգից հանել է միջուկային գործարքի վերականգնման հարցը. Փրայս

ԱՄՆ-ն Իրանի հետ հարաբերությունների օրակարգից հանել է միջուկային գործարքի վերականգնման հարցը. Փրայս

Վաշինգտոնն Իրանի հետ հարաբերությունների օրակարգից հանել է միջուկային գործարքի վերականգնման հարցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

Նա հայտնել է, որ ԱՄՆ-ը պայքարում է Իրան-Ռուսաստան ռազմատեխնիկական գործակցության դեմ։

Արևմուտքը հայտարարում է, որ Թեհրանը Մոսկվային անօդաչու սարքեր է մատակարարում, որոնք ռուսական ուժերը կիրառում են ուկրաինական ուժերի դեմ: Իրանը և Ռուսաստանը հերքում են այդ մեղադրանքները։

 

  • Կիսվել: