հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԱՄՆ-ն իրանցի վեց գործարարների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել

ԱՄՆ-ն իրանցի վեց գործարարների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել

Ամերիկայի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի վեց քաղաքացիների նկատմամբ, որոնք կապված են ռուսական բանակին ՛՛Շահեդ կամիկաձե՛՛ անօդաչու թռչող սարքերի մատակարարման հետ: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը։

Նշվում է, որ պատժամիջոցների սահմանափակումներ են մտցվել վեց գործադիրների և իրանական պաշտպանական արտադրանքի հիմնական արտադրող ՛՛Qods Aviation Industries՛՛ տնօրենների խորհրդի անդամների նկատմամբ:

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Իրանի օդատիեզերական արդյունաբերության կազմակերպության տնօրեն Նադեր Խուն Սիավաշի նկատմամբ, որը, ըստ նրանց, ՛՛պատասխանատու է Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի վերահսկման համար՛՛։

 

  • Կիսվել: