ԱՄՆ-ն դեսպանատան ներկայացուցիչը հայտարարել է՝ ցանկանում են, որ Իսրայելը կոշտ պատժամիջոցներ սահմանի ՌԴ-ի նկատմամբ
ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իսրայելը եւ նրա դաշնակիցները կոշտ պատժամիջոցներ սահմանեն Ռուսաստանի դեմ, որպեսզի վերջինս դադարեցնի Ուկրաինայի դեմ պատերազմը: Այս մասին Թել Ավիվում լրագրողներին ասել է ԱՄՆ դեսպանատան բարձրաստիճան ներկայացուցիչը, տեղեկացնում է Jpost-ը։
Նրա խոսքով՝ Իսրայելը կապ է հաստատել ԱՄՆ-ի հետ՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ միջնորդական ջանքերի հարցով։ ՛՛Մենք աջակցում ենք հակամարտությանը վերջ դնելու բոլոր ջանքերին՛՛,-ասել է նա: