հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ալիևը վերլուծական սխալ է գործել, հոգեկան խանգարում է ունեցել. իրանցի պատգամավորը Բաքվին և Անկարային զգուշացնում է

Ալիևը վերլուծական սխալ է գործել, հոգեկան խանգարում է ունեցել. իրանցի պատգամավորը Բաքվին և Անկարային զգուշացնում է

Մենք զգուշացնում ենք Ադրբեջանին, Թուրքիային և ցանկացած այլ երկրի, եթե նրանք ցանկանում են սպառնալ Իրանի շահերին, Իսլամական Հանրապետությունը, հուժկու հարված կհասցնի" ։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կոմիտեի անդամ Մոջթաբա Զոնուրը, հաղորդում է Farsnews-ը։

Նրա խոսքով, Իլհամ Ալիեւը վերլուծական սխալ է գործել, նա հոգեկան խանգարում է ունեցել, Նա կարծում է, որ համագործակցելով Թուրքիայի եւ Սիոնիստական ռեժիմի հետ, կկարողանա վերացնել Իրանի սահմանը Հայաստանի հետ, դեպի Եվրոպա տանող ճանապարհներից մեկը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտոնատար անձինք պետք է հավաքվեն մտքերով եւ վերադառնան տարածաշրջանի երկրների շահերն ապահովող ուղի։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: