շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ալիեւ. Ադրբեջանը պատրաստ է հարաբերությունների կարգավորման բանակցություններ սկսել Հայաստանի հետ

Ալիեւ. Ադրբեջանը պատրաստ է հարաբերությունների կարգավորման բանակցություններ սկսել Հայաստանի հետ

Ալիևը Ադրբեջանում Եվրամիության նոր դեսպանի հավատարմագրերն ընդունելու ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է ԵՄ մասնակցությամբ սկսել բանակցությունները Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

«Ներկայումս հիմնական հարցը հետպատերազմական ժամանակաշրջանն է, տարածաշրջանում խաղաղության ապահովումը։ Մեր քաղաքականությունն է՝ փակել այս էջը։ Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները մեր հարևանի՝ Հայաստանի հետ։ Խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների դելիմիտացիայի անցկացման և կոմունիկացիաների բացման համար պատրաստ ենք սկսել բանակցությունները Հայաստանի հետ։ Այս գործընթացը մասամբ սկսված է։ Դրանում կարող է իր ակտիվ մասնակցությունն ունենալ ԵՄ-ն, մանավանդ, որ ես տեսնում եմ նման ցանկություն և այն կարող է մեզ օգնել շատ բնագավառներում»,-ասել է Ադրբեջանի ղեկավարը։

  • Կիսվել: