ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՀԿ-ն հաստատել է կորոնավիրուսի դեմ չինական Sinopharm պատվաստանյութը

ԱՀԿ-ն հաստատել է կորոնավիրուսի դեմ չինական Sinopharm պատվաստանյութը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չինական Sinopharm տեսակի պատվաստանյութի կիրառմանը ճանաչում է շնորհել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀԿ-ի ղեկավար Տեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն արտադրում է Պեկինի կենսաբանական  ապրանքների ինստիտուտը: Երկու ներարկման միջև պետք է անցած լինի 21-28 օր:

Պատվաստանյութը պահվում է +2,+8 աստիճան ջերմաստիճանի ներքո: Տարբեր երկրներում արված հետազոտությունների հիման վրա Sinopharm/BBIBP-ի արդյունավետությունը 78.1 % է՝ 18-59 տարիքային կատեգորիայի շրջաններում:

  • Կիսվել: