ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աֆղանստանի հետ Իրանի սահմանները խաղաղ են ու անվտանգ. Խաթիբզադե

Աֆղանստանի հետ Իրանի սահմանները խաղաղ են ու անվտանգ. Խաթիբզադե

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Աֆղանստանի հետ Իրանի սահմանները խաղաղ են ու անվտանգ», գրում է parstoday.com-ը:

Ի պատասխան սահմանային վերջին զարգացումների հետ կապված հարցին, Սաիդ Խաթիբզադեն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետության սահմանները խաղաղության և անվտանգության մեջ են մեր երկրի սահմանապահների շնորհիվ: Աֆղանստանի հետ մեր երկրի սահմանները նույնպես ապահով են»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է. «Աֆղանստանի տարածքում գտնվող Իսլամ Քալա և Աբու Նասր Ֆարահի մաքսատներում տեղի ունեցած բախումների պատճառով մի խումբ աֆղանացի աշխատակիցներ մուտք են գործել Իրան»:

Նա նշել է «Օրենքների և կանոնակարգերի համաձայն, ինչպես նաև Աֆղանստանի հետ սահմանային համաձայնագրերի ու բարիդրացիության շրջանակներում, Իրանն այս կապակցությամբ կձեռնարկի համապատասխան քայլեր»:

 

  • Կիսվել: