շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԴԾ-ն ուկրաինացի ուսանողին մեղադրել է ԱՊՀ-ում, այդ թվում՝ Հայաստանում շենքերի զանգվածային «ականապատման» մեջ

ԱԴԾ-ն ուկրաինացի ուսանողին մեղադրել է ԱՊՀ-ում, այդ թվում՝ Հայաստանում շենքերի զանգվածային «ականապատման» մեջ

ՌԴ ԱԴԾ-ն Ռուսաստանում, Բելառուսում, Հայաստանում, Ղազախստանում եւ ԱՊՀ այլ երկրներում դպրոցների, հիվանդանոցների եւ այլ օբյեկտների զանգվածային «ականապատման» մեջ մեղադրել է ուկրաինացի ուսանող Անտոն Օսիպչուկին, ինչպես նաեւ «սվաթինգային» համացանցային հանրության մասնակիցներին։ Այս մասին ՌԲԿ-ին հայտնել է ԱԴԾ-ն։

«Այս հանցավոր գործունեության կազմակերպմանը ներգրավված են եղել այսպես կոչված «սվաթինգային» համացանցային հանրության մասնակիցները, որոնց կազմակերպիչներն ու ադմինիստրատորներն են եղել Ուկրաինայի քաղաքացի Անտոն Օսիպչուկը՝ 2003թ․ ծնվ․, ծնունդով Վոլինի մարզից, ով սովորում է Կիեւի ազգային տեխնիկական համալսարանի տեղեկատվական անվտանգության ֆակուլտետում, ինչպես նաեւ նրա հանցակիցները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ կեղծ ահաբեկչական սպառնալիքներ են տարածվել «Ռուսաստանում եւ հարեւան երկրներում իրավիճակը ապակայունացնելու», ինչպես նաեւ խուլիգանական դրդապատճառով գումար շորթելու համար։

  • Կիսվել: