ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ԵՄ դիտորդական առաքելության Կապանի մասնաճյուղի ներկայացուցիչները հյուրընկալել են դեսպան Անն Թովթ Սորենսենին

ԵՄ դիտորդական առաքելության Կապանի մասնաճյուղի ներկայացուցիչները հյուրընկալել են դեսպան Անն Թովթ Սորենսենին

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության Կապանի մասնաճյուղի ներկայացուցիչները հյուրընկալել են Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպան Անն Թովթ Սորենսենին։

Այցի մասին X-ի միկրոբլոգում արված գրառման միջոցով հայտնել է ԵՄ առաքելությունը։

«Այցի ընթացքում դեսպանը ծանոթացավ դիտորդական առաքելության մանդատին, խնդիրներին և Սյունիքի մարզում գործունեությանը: Նա նաև միացավ առաքելության պարեկախմբին՝ Կապանի տարածքում աշխատանքին անմիջականորեն ծանոթանալու համար»,-ասված է գրառման մեջ:

  • Կիսվել: