ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին՝ մաղթելով շուտափույթ ազատում

Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին՝ մաղթելով շուտափույթ ազատում

Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ մաղթելով շուտափույթ ազատում։

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Հայաստանի բազկամարտի և բռնցքամարտի ֆեդերացիաները, նաև ՀԱՕԿ–ը, նույնպես իրենց զորակցությունն են հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ի առավոտյան իրավապահները ներխուժել էին Գագիկ Ծառուկյանի առանձնատուն և սկսել խուզարկություն անել։ Նույն գործողությունները կատարվում էին նաև նրան պատկանող ձեռնարկություններում։ 13 ժամ տևած խուզարկությունից հետո Ծառուկյանին ձերբակալել են, ապա երկու ամսով կալանավորել։

  • Կիսվել: