ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները կայծակնային շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում

Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները կայծակնային շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում

Լեհաստանի Ժեշուվ քաղաքում ավարտված կայծակնային շախմատի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչներ տեղ զբաղեցրեց լավագույն տասնյակում, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։

Մանվել Վարդանյանը 18 հնարավորից վաստակեց 14 միավոր և բաժանեց 1-4-րդ տեղերը մինչև 10 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Մանվելը դարձավ արծաթե մեդալակիր:

Սոֆիա Բաղրամյանը վաստակեց 13 միավոր և դարձավ մինչև 10 տարեկան աղջիկների բրոնզե մեդալակիր:

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը վաստակեց 12.5 միավոր և բաժանեց 3-5-րդ տեղերը մինչև 18 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Վաչեն զբաղեցրեց 5-րդ տեղը:

ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը վաստակեց 13 միավոր և բաժանեց 4-6-րդ տեղերը մինչև 16 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Մանվելը զբաղեցրեց 6-րդ տեղը:

Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստների արդյունքները՝

Մանվել Վարդանյան՝ 14 միավոր (Մ10)

Մանվել Առաքելյան՝ 13 միավոր (Մ16)

Սոֆիա Բաղրամյան՝ 13 միավոր (Ա10)

Վաչե Հովակիմյան՝ 12.5 միավոր (Մ18)

Հակոբ Պետրոսյան՝ 12 միավոր (Մ10)

Համլետ Սահակյան՝ 11.5 միավոր (Մ16)

Դավիթ Սարգսյան՝ 11.5 միավոր (Մ10)

Ալեքսանդր Հակոբյան՝ 11 միավոր (Մ12)

Ալեքսանդր Գիչունց՝ 11 միավոր (Մ8)

Վազգեն Կարախանյան՝ 10.5 միավոր (Մ16)

Անրի Հայրապետյան՝ 10 միավոր (Մ14)

Ռոզի Անանյան՝ 9.5 միավոր (Ա14)

Լիլիթ Հակոբյան՝ 8.5 միավոր (Ա12)

Սմբատ Հարությունյան՝ 8 միավոր (Մ12)

Ծովինար Եղոյան՝ 8 միավոր (Ա18)

  • Կիսվել: