ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանը ապրիլի 5-ից կորոնավիրուսի պատճառով փակում է սահմանները

Ադրբեջանը ապրիլի 5-ից կորոնավիրուսի պատճառով փակում է սահմանները

Ադրբեջանի կառավարությունը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով ավիա եւ ցամաքային հաղորդակցությունը ապրիլի 5-ի ժամը 00։00-ից մինչեւ ապրիլի 20-ը ժամը 00։00-ն ամբողջովին դադարեցնելու որոշում է կայացրել, բացառությամբ՝ բեռնափոխադրումների, շաբաթ օրը հայտնել է օպերատիվ շտաբը:

«Ինտերֆաքս-Ադրբեջանի» տվյալներով՝ այդպիսի որոշումն ուղղված է երկրի ներսոմ կորոնավիրուսի տարածման օպերատիվ բացահայտմանը, վարակվածների մեկուսացմանը եւ նրանց շփումների հայտնաբերմանն ու կարանտինի տակ պահելուն, ինչպես նաեւ կարանտինային կետերի հնարավորությունների կարգավորմանը եւ հիվանդանոցների պատրաստականության բարձրացմանը։
 
Ադրբեջանում վարակվածների ընդհանուր թիվը 521 է։ Ներկայում հատուկ ռեժիմի հիվանդանոցներում բուժվում է 484 մարդ։ Եւս 32 մարդ ապաքինվել է, 5-ը՝ մահացել։

  • Կիսվել: