երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ադրբեջանում ոսկու և պղնձի վերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Ադրբեջանում ոսկու և պղնձի վերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Ադրբեջանի Գեդաբեկի շրջանում ոսկու և պղնձի վերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, ութ հոգի թունավորվել է, հայտնում է ադրբեջանական Report-ը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։

Մասնավորապես նշվում է. ՛՛Ոսկու և պղնձի վերամշակման գործարանում էլեկտրականության կարճ միացման հետևանքով հրդեհ է բռնկվել, 8 մարդ թունավորվել է ծխից, տուժածները հոսպիտալացվել են:

Ինչպես հայտնի է՝ բրիտանական Anglo-Asian Mining Plc ընկերությունը զբաղվում է Գեդաբեկի շրջանում ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանմամբ։

 

  • Կիսվել: