ԱՄՆ-ն հինգ երկրների հետ Հորմուզի նեղուցը շրջանցող այլընտրանքային երթուղիներ է պատրաստում. Բարաք
Սիրիայի և Իրաքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Սիրիայի, Հորդանանի, Թուրքիայի, Լիբանանի և Եգիպտոսի հետ համատեղ աշխատում է այլընտրանքային առևտրային և էներգետիկ երթուղիների զարգացման ծրագրի վրա, որոնք կոչված են նվազեցնելու տարածաշրջանի կախվածությունը Հորմուզի նեղուցից:
Նա նշել է, որ երկու տարվա ընթացքում նախատեսվում է անցնել «կանխարգելիչ առաքման» մոդելին, որը հիմնված է տրանսպորտային ուղիների և մատակարարման շղթաների դիվերսիֆիկացման վրա:
Նախագիծը նախատեսում է նաև Միջին միջանցքի զարգացում Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի տարածքով դեպի Կենտրոնական Ասիա, այդ թվում՝ Եվրոպա գազի մատակարարման համար:
Թուրքիայում ԱՄՆ դեսպան ը հավելել է, որ այդ նախաձեռնությունները տարածաշրջանի նոր տնտեսական համակարգի ձևավորման մաս են կազմում, որն ուղղված է առևտրի ու ներդրումների ընդլայնմանը:



