14-ամյա Անդրանիկ Մարաբյանը՝ քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն
Ախալքալաքի բնակիչ 14-ամյա մարզիկ Անդրանիկ Մարաբյանը դարձել է քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն: Այս մասին տեղեկացնում է «Ջավախեթի Վրաստան» մեդիա հարթակը։
Նշվում է, որ Կուլիկամի գյուղի բնակիչը ոսկե մեդալ և չեմպիոնական գոտի է նվաճել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած մինչև 51 կգ քաշային կարգի աշխարհի գավաթի խաղարկությունում։
Մրցաշարին մասնակցել են 28 երկրների մարզիկներ, իսկ Անդրանիկը մրցել է Վրաստանի դրոշի ներքո։



