Հաքերները կոտրել են Քենիայի նախագահի կայքը և գումար պահանջել
Հաքերները կոտրել են Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոյի կայքը և տեղադրել հաղորդագրություն՝ պահանջելով գումար, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ կայքի հասանելիությունը ժամանակավորապես սահմանափակվել էր տվյալների վերականգնման համար։
Նախնական հետաքննությունը չի հայտնաբերել ապացույցներ այն մասին, որ հաքերները գաղտնի տեղեկատվության հասանելիություն են ստացել։
Հաքերները սպառնացել են հրապարակել չնշված տեղեկություն, եթե նրանց պահանջը՝ 5 բիթքոինի փոխանցումը (մոտ 319 հազար դոլար արժողությամբ), չկատարվի։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:




