ուրբաթ, հոկտեմբեր 23
23 / 10 / 2026
Նայրոբիում 12-հարկանի շենք է փլուզվել

Նայրոբիում 12-հարկանի շենք է փլուզվել

Այսօր Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում փլուզվել է կառուցման փուլում գտնվող 12-հարկանի շենք, որի տակ, ամենայն հավանականությամբ, մարդիկ են մնացել: Այս մասին հայտնում է տեղական Citizen TV հեռուստաալիքը։

«Նայրոբիում փլուզվել է կառուցվող շենք (տասներկուհարկանի՝ խմբ․)․ կան մտավախություններ, որ մարդիկ կարող են մնացած լինել փլատակների տակ»,-տեղեկացրել է հեռուստաալիքը։

Նշվում է նաև, որ տուժածների թիվը դեռևս հստակեցված չէ։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունները, ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ։

Միջադեպի պատճառների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: