Հայաստանը հայտնել է ԱՄՆ-ից պաշտպանական տեխնոլոգիաներ գնելու հնարավորության մասին. Axios
Մեզ ԱՄՆ-ից պաշտպանական տեխնոլոգիաներ գնելու հնարավորություն է ընձեռվել, Axios պարբերականին հայտնել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը, փոխանցում է news.am-ը:
«Խաղաղության բացակայության պատճառով բազմաթիվ հնարավորություններ արգելափակված էին։ Հենց որ սկսենք իրականացնել խաղաղության օրակարգը, կգա բարգավաճումը։ Մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը։ Մենք ձգտում ենք Հայաստանի ավելի մեծ անկախության։ Ավելի մեծ ինքնիշխանությունը նշանակում է ավելի փոքր կախվածություն մեկ խաղացողից», — նշել է Մկրտչյանը։
Հայաստանը, որը երկար ժամանակ զինված էր խորհրդային զենքով, սկսել է ձևավորել նոր հարաբերություններ, այդ թվում՝ Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ։ Նրանք տրամադրել են զրահամեքենաներ, հրետանի և հրթիռներ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:



