չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 4-րդ դեպքը. ՌԻԱ Նովոստի

Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 4-րդ դեպքը. ՌԻԱ Նովոստի

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 182-ի, մեկ օրում վարակման 17 նոր դեպք է արձանագրվել, գրում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ադրբեջանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբին:

Նշվում է, որ այսօր գրանցվել է կորոնավիրուսից մահվան 4-րդ դեպքը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ապաքինվել է 15 մարդ, հիվանդների թվում կա ՌԴ քաղաքացի:

Այս պահին երկրում կա 163 ակտիվ վարակակիր, որոնք գտնվում են բժիշկների հսկողության տակ: Նրանցից 23-ի վիճակը ծանր է:

  • Կիսվել: