շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն ու ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի օգնականը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Ադրբեջանի ՊՆ ղեկավարն ու ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի օգնականը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի քաղաքական հարցերով օգնական Սաշա Բեյքերի հետ:

Ինչպես հայտնում են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից՝ կողմերը քննարկել են երկու երկրների միջև տարածաշրջանային անվտանգության և ռազմական համագործակցության հարցեր:

Ըստ հաղորդագրության՝ զրույցը տեղի է ունեցել Վաշինգտոնի նախաձեռնությամբ։ «Կողմերը մտքերի հանգամանալից փոխանակում են ունեցել երկու երկրների միջև կապերի, տարածաշրջանում տիրող իրավիճակի և անվտանգության հարցերի շուրջ», - նշում է մամուլի ծառայությունը։

Քննարկվել են նաև երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։

 

  • Կիսվել: