կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Երևի պարոն հասանովը տեղյակ չէ, որ Ռուբինյանը սահմանափակել է Վեհափառին ուղեկցող ծառայողական ավտոմեքենայի մուտքը. Վարդևանյան

Երևի պարոն հասանովը տեղյակ չէ, որ Ռուբինյանը սահմանափակել է Վեհափառին ուղեկցող ծառայողական ավտոմեքենայի մուտքը. Վարդևանյան

Երևի պարոն Հասանովը տեղյակ չէ, որ պարոն Ռուբինյանը, որպես Ազգային ժողովի նախագահի պարտականություններ կատարող, հաստատելով համապատասխան որոշումը, այնտեղ փոփոխություն է արել և Վեհափառ Հայրապետին ուղեկցող ծառայողական ավտոմեքենայի մուտքը սահմանափակվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Նրա խոսքով՝ այդ որոշումը հրապարակված է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արամ Վարդևանյանը դիմել է Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստը վարող ամենատարեց, ՔՊ պատգամավոր Կնյազ Հասանովին՝ ասելով՝ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նա հարցրել է՝ ինչո՞ւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելույթի իրավունքը չի իրացվել, որին ի պատասխան Կնյազ Հասանովն ասել է՝ Կաթողիկոսն ինքը կարող էր ներկայանալ, ոչ մեկը նրա «դեմը չէր կարող առնել»:

Ավելի ուշ լրագրողներն «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանից հետաքրքրվել են՝ պարզ դարձա՞վ՝ ինչո՞ւ Կաթողիկոսին չէին հրավիրել Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստին, որին նա պատասխանել է.

«Ո՛չ, պարզ չդարձավ: Հարցը կբարձրաձայնվի հետագայում»,-ընդգծել է Նարեկ Կարապետյանը:

  • Կիսվել: