Այսօր մեզ համար, մեր ժողովրդի համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է խաղաղությունը. Կնյազ Հասանովը պաշտոնապես բացեց ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանը
Այսօր՝ օգոստոսի 2-ին, մեկնարկած Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանը պաշտոնապես բացեց նորընտիր խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:
Հասանովը, դիմելով ըննդիմադիր և իշխանական պատգամավորներին, հորդորեց մի կողմ թողնել տարաձայնությունները, հավաքվել պետության շուրջ, որպեսզի երկիրն ընթանա զարգացման ճիշտ ուղիով:
Նա, մասնավորապես, նշեց. «Այսօր մեզ համար, մեր ժողովրդի համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է խաղաղությունը, որի շնորհիվ մեր երկիրը պետք է տնտեսապես զարգանա և հզորանա: Միայն հզոր երկրի հետ և՛ թշնամիները, և՛ բարեկամները սկսում են հաշվի նստել: Պատերազմը ոչ մեկին լավ բանի չի բերում՝ բացի ավերածությունից, արյունահեղությունից, մարդկային զոհերից ու կորուստներից, դրա համար պետք է անել ամեն ինչ, որպեսզի հարցերը չլուծվեն պատերազմի միջոցով, այլ դիվանագիտական խաղաղ ճանապարհով»:
Հասանովը նաև հավելեց, որՆիկոլ Փաշինյանի քաղաքականության շնորհիվ մի շարք գերտերությունների և հարևան երկրների հետ հաստատվել են բարիդրացիական, լավ հարաբերություններ, որոնց շնորհիվ ՀՀ-ն ապրում է և կապրի երկարատև խաղաղություն:
Նրա ելույթի ավարտին կենդանի կատարմամբ հնչեց ՀՀ հիմնը:



