շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է․ Պեսկով

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է․ Պեսկով

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ մարտական գործողությունները դադարեցնելու համար աշխատանքը շարունակվում է։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ընդհանուր առմամբ աշխատանքը շարունակվում է, որպեսզի մարտական գործողությունները կանգնեցվեն, եւ բանակցային գործընթացը բերվի քաղաքական-դիվանագիտական հուն։ Ավելին չեմ կարող ասել»,- հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե իսկապես նախապատարստվում է Ռուսաստան Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների այց՝ կոնսենսուս գտնելու համար։

 

  • Կիսվել: