հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԱՄՆ-ի կողմից միջուկային զենքի փորձարկումը կնշանակի մորատորիումի ավարտ. Կրեմլի խոսնակ

ԱՄՆ-ի կողմից միջուկային զենքի փորձարկումը կնշանակի մորատորիումի ավարտ. Կրեմլի խոսնակ

ԱՄՆ-ի կողմից միջուկային զենքի փորձարկումները կնշանակեն նման փորձարկումների անցկացման մորատորիումի ավարտ, և Ռուսաստանը կգործի համապատասխան ձևով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Ինտերֆաքս-ը:

Նա, մասնավորապես, ասել է. «Միջուկային զենքի փորձարկումները, ըստ էության, նշանակում են, որ ընդհատվելու է այն բավականին երկար ժամանակաշրջանը, երբ գործել է միջուկային փորձարկումների համապարփակ արգելքը և, իհարկե, ինչպես ասել է մեր նախագահը, այդ դեպքում ՌԴ-ն կգործի համապատասխան ձևով»։

Նշենք, որ այսպիսով Պեսկովն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն մեկնաբանություններին, որ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է միջուկային զենքի փորձարկումներ անցկացնել «դրանց անվտանգության հարցում համոզվելու համար»։

  • Կիսվել: